00:00:00

Բոլոր կամուրջները քանդելու իմաստը չեմ տեսնում․ Ալիկ Սարգսյանը՝ Փաշինյանին

19:24, 01 մայիս 2018

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանը հատուկ նիստի ժամանակ հարցրեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին, թե ինչ է լինելու այն դեպքում, եթե չընտրվի վարչապետ, ինչ մեթոդներով է շարունակելու պայքարը, արդյոք կոշտ պայքար է լինելու, որը չի բխում ժողովրդի շահերից: «Ես շատ հարգում եմ ժողովրդարությունը, և այս օրերի շարժումը վառ ժողովրդավարության դրսևորում էր, բայց չէի ցանկանա, որ ձեր խոսքում հնչեր՝ կամ ես պիտի լինեմ, կամ ոչ մեկը դրսևորումը, որը տարիներ շարունակ որդեգրվել է, և այդ եզրույթի նկատմամբ»,-ասաց Սարգսյանը, ապա մեկ այլ հարց տվեց, թե արդյոք չկա տարբերակ՝ որոշակի կառույցներ, օղակներ հատկացնել օրենսդիրից, գործադիրից որպես ընդդիմության, ու այդպես համապատասխան վերահսղոկության ենթարկել: «Ձեզ տրված ժամանակահատվածում այդ վերահսոկողությունը կիրականացնի ձեր ծմբակցությունը: Երբ ասում եք, որ ցանկացած իշխանության համար հետևությունների տեղ կա, որպեսզի հետագայում շտկի իրավիճակը, եթե նկատի ունեք ՀՀԿ-ին, սխալ նկատի ունեք, որովհետև ՀՀԿ-ն այլևս ՀՀ-ում չունի իշխանություն, և որքան շուտ արձանագրեք այդ իրողությունն այնքան լավ: Խնդիրն այն չէ, թե ով ընտրվի վարչապետ, այլ այն, թե դուք նպաստում եք այդ քաղաքական ճգնաժամի լուծմանը, թե այն պիտի լուծվի առանց ձեզ»,-ասաց Փաշինյանը: Նա նշեց, որ պայքարի առաջին իսկ օրվանից իրենք մերժել են բռնությունը, և չի պատկերացնում իրադարձությունների այնպիսի ընթացք, որ հակառակ սցենարներ լինեն: Փաշինյանը կոչ արեց ուշադիր ընթերցել Սերժ Սարգսյանի հրաժարականի տեքստը: «Սա ուրիշ Հայաստան է, որտեղ դուք չեք կարող լինել իշխող քաղաքական ուժ»,-հավելեց Փաշինյանը: Ալիկ Սարգսյանն ասաց, որ հաշվի առնելով այսօրվա դժվարին մարտահրավերները՝ ինքը կառաջարկեր առողջ երկխոսություն: «Բոլոր կամուրջները քանդելու իմաստը չեմ տեսնում, ամեն դեպքում ձեր կողմից նշված անձինք ճանապարհ են անցել, իզուր եք կարծում, որ պետք է լիկվիդացվեն բոլորը, որ երկրում բան փոխվի»,-արձագանքեց Սարգսյանը: Վարչապետի թեկնածուն էլ պատասխանեց, որ իրեն սխալ հասկացան, ապա հայտարարեց, որ վարչապետ ընտրվելու դեպքում երկխոսություն է նախաձեռնելու:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր