00:00:00

Ինքնասպանություն գործած հորը լոգարանում հայտնաբերել է 10-ամյա դուստրը. Նոր մանրամասներ

19:42, 01 մարտ 2018

44-ամյա տղամարդուն լոգարանում կախված վիճակում հայտնաբերել է նրա 10-ամյա դուստրը՝ վերադառնալով դպրոցից: «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ընտանիքը նշված բնակարանում ապրել է վարձակալական հիմունքներով, իսկ ընտանիքի հայրը մշտական աշխատանք չի ունեցել ։ Հարազատների պատմելով՝ զույգը փաստացի ամուսնալուծվել է տարիներ առաջ, սակայն ամուսնալուծությունը պաշտոնապես ձեւակերպվել էր միայն վերջերս։ Նշված բնակարանն ընտանիքը վարձակալել է 2017 թվականի կեսերին եւ հայրը հաճախակի է տեսակցել երեխաներին, նրանց տարել մանկապարտեզ ու դպրոց, ապա նաեւ բերել տուն։ Նա երբեմն-երբեմն մնացել եւ գիշերել է նաեւ ընտանիքի հետ։ Դեպքի օրը եւս հայրը պետք է 10-ամյա դստերը դպրոցից տուն բերեր, սակայն չի գնացել դպրոց, եւ աղջիկը մենակ է տուն վերադարձել եւ տանը հորը հայտնաբերել մահացած։ Մեզ հաջողվեց նաեւ պարզել, որ թեեւ տղամարդն ունեցել է բժշկի մասնագիտություն, սակայն իր մասնագիտությամբ չի աշխատել: Հարազատների պատմելով նա աշխատել է գիշերային ակումբում՝ որպես բարմեն, իսկ վերջերս էլ կորցրել է աշխատանքը։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ դեպքի վայրում հայտնաբերվել է երեք նամակ՝ ուղղված նախկին կնոջն ու երեխաներին։ Նամակների հայտնաբերման փաստը հաստատել են նաեւ ՀՀ քննչական կոմիտեից՝ նշելով, որ նամակների բովանդակությունը վերաբերում է վարույթի մասնակիցների մասնավոր կյանքին եւ հրապարակման ենթակա չէ։

Աղբյուր` Փաստինֆո

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր