00:00:00

Փաշինյանի՝ վարչապետ դառնալու մղումները ինքնանպատակ չեն․ Զուրաբյան

18:53, 01 մայիս 2018

«Ծառուկյան» խմբակցության անդամ Արարատ Զուրաբյանն այսօր Ազգային ժողովում հայտարարեց՝ Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ դառնալու մղումները ինքնանպատակ չեն, դա արվում է հանուն ՀՀ-ի։ Արարատ Զուրաբյանը նշեց՝ այդուամենայնիվ, երաշխիքներ են անհրաժեշտ, որ ՀՀ քաղաքացին հասկանա՝ ինչպիսի ապագա է ունենալու։ Արձագանքելով Արարատ Զուրաբյանին՝ Նիկոլ Փաշինյանը նշեց՝ եթե որևէ մեկն ուզում է պետական պաշտոնյա լինել, պետք է հստակեցնել, որ նա օֆշորներում և այլուր մեծ ու կասկածելի քանակով գումարներ չունենա։ Հարկավոր է աշխարհի ցանկացած մասում փնտրել, հասկանալ՝ տվյալ մարդու անունով ակտիվներ կա՞ն, թե՞ ոչ։ «Ինչպես ես կարող եմ գնալ, տեսնել՝ ասենք՝ ինչ- որ կզղում ինչքան գումար ունեմ, թե չէ, այդպես էլ պետությունը կարող է անել։ Եթե դու հավակնում ես ծառայել ժողովրդին, ապա ժողովուրդը պիտի համոզվի, հասկանա՝ դու իրեն խաբում ես, թե ոչ», - ասաց Փաշինյանը։ Նա նշեց՝ հարկավոր է ստեղծել հակակոռուպցիոն ունիվերսալ մարմին, մեր երկրում պետք է լինի մամուլի ազատություն։ Աարարատ Զուրաբյանն, արձագանքելով Փաշինյանին, ասաց՝ համաժողովրդական շարժումը հնարավորություն է տալիս, որ առաջիկայում ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններ լինեն․ դրանում պետք է վստահ լինեն բոլորը՝ թե՛ խորհրդարանական, թե՛ արտախպորհրդարանական ուժերը, ովքեր հավակնություններ ունեն մասնակցություն ունենալ հայաստանյան քաղաքական դաշտում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր