00:00:00

Աջ, ձախ չի լինելու, ժողովուրդն է իշխանության տերը․ Փաշինյան

18:42, 01 մայիս 2018

Հայաստանում սոցիալական վիճակն ահավոր է, արտագաղթը շարունակում է: Այս մասին այսօր Ազգային ժողովի հատուկ նիստին ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ դիմելով վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին: Ըստ նրա՝ այստեղ առաձնակի տեղ ունեն հանրապետությունում իրականացվող հարկային ու մաքսային տեռորը և արդարադատության անմատչելիության մթնոլորտը: Նա հարցրեց, թե ինչ երաշխիքներ է տալիս Փաշինյանը, որ այս խնդիրները կլուծվեն, խոստումներ պետք չէ տալ, քանի որ շատերն են դա արել: Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, որ իր համար առաջնայինը արդար Հայաստանն է, իսկ երաշխիքները պետք է ստեղծվեն ընթացս: «Մենք այսօր պատկերացնում ենք մարդկանց հիասթափության ու հուսահատության դեմ»,-նշեց նա՝ հավելելով, որ այս ամենը հենց սրա դեմ պայքարի համար: «Մենք ունենք ամենակարևոր երաշխիքը, երաշխիքը հրապարակում կանգնած ժողովուրդն է, աջ, ձախ չի լինելու, ժողովուրդն է իշխանության տերը»,-նկատեց նա: Հարկային համակարգի հետ կապված վարչապետի թեկնածուն խոստացավ, որ ամեն ինչ թափանցիկ է լինելու, հարկային տեռոր չի լինելու, այնպես չի լինելու, որ մարդը տեսնի, որ հարկ է վճարել, ու այն տեղ չի հասել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր