00:00:00

Որևէ ՀՀԿ-ական չակնկալի, որ մենք պիտի շնորհակալութուն հայտնենք, որ մեզ «պադեզդներում» չեք գնդակահարել, որ բանտերում չեք թունավորել

17:59, 01 մայիս 2018

Ազգային ժողովի հատուկ նիստում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը նկատեց, որ ստացվում է, որ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը պաշտպանում է իշխանության կողմից վարած արտաքին քաղաքականությունը: Նա նշեց, թե երբ պաթոսն անցնի, Փաշինյանը պաշտպանելու է այն, ինչ նախկինում մերժել է: Բացի այդ Աճեմյանը նաև արձանագրեց, որ կայացած քաղաքացական հասարակության, ազատ մամուլի և մյուս ժողովրդավարական կառույցների շնորհիվ է Փաշինյանը հաջողություն ունեցել: Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ ինքը շարունակում է պնդել, որ վտանգավոր է համարում կտրուկ շրջադարձերը արտաքին քաղաքականությունում, քանի որ կա բազմաթիվ երկրների փորձը: «Որևէ մեկը չակնկալի, թե մենք մեր հաղթանկների ու սկբունքների համար պետք է շնորհակալ լինենք որևէ մեկին, որովհետև մենք դա վաստակել են սեփական քրտինքի, տառապանքների, երեխաներից զրկելու գնով»,-ասաց նա: Կարինե Աճեմյանը հարցրեց, թե համոզված է, որ այս բեռը կարող է տանել, հատկապես նրա հայրն էլ չի տեսնում Փաշինյանին որպես վարչապետ: Փաշինյանը նշեց, որ ինքը որևէ գործ չի սկսում, եթե համոզված չի լինում, որ այդ գործը տանելու է մինչև վերջ: «Որևէ մեկին հիմք չեմ տվել իմ քաղաքական կենսագրության մեջ այլ կերպ մտածելու»,-ասաց նա, ապա հավելեց, որ իրենք պարտավոր չեն իշխանություններին շնորհակալություն հայտնել. «Այն, ինչ ունի ՀՀ ժողովուրդն, ունի իր շնորհիվ, այն տարածքը, որ ունի ՀՀ քաղաքացին, սանտիմետր առ սանտիմետր ազատագրել են ապօրինության ճիրաններից: Այդ ընթացքում զոհվել են ՀՀ 10-յակ քաղաքացիներ, թող որևէ ՀՀԿ-ական չակնկալի, որ մենք պիտի շնորհակալութուն հայտնենք, որ որ մեզ պադեզդներում չեք գնդակահարել, որ բանտերում չեք թունավորել, որևէ մեկը չակնկալի, որ մենք մեր հաղթանակի համար պետք է շնորհակալություն հայտնենք որևէ մեկին, այդ ամենը մենք նվաճել ենք մեր ընտանիքներին, մեր երախաներին զրկանքների ենթարկելով, տառապանքներով»: Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր