00:00:00

Ո՞րն է այն ճանապարհը, որով լինելու են արտահերթ ընտրություններ

17:44, 01 մայիս 2018

Ազգային ժողովի հատուկ նիստում շարունակվում է վարչապետի ընտրության հարցի քննարկումը: Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը՝ հետաքրքրվելով, թե արդոք վարչապետ ընտրվելու դեպքում Փաշինյանը պատրաստվում է քայլեր ձեռնարկել ուժային կառույցները խորհրդարանի վերահսկողության ներքո տեղափոխելու համար: Ի պատասխան՝ Փաշինյանն ասաց՝ իրենք քննադատել են սուպերվարչապետական համակարգը, ուստի չեն պատրաստվում հասնելով իշխանության կիրառել այդ լծակները: «ԱԱԾ -ն և Ոստիկանությունը պետք է դառնան նախարարություններ, սրա համար կան սահմանադրական դժվարություններ, ես կարծում եմ չափից ավելի լիազորություններ են կենտրոնացված վարչապետի ձեռքում: Սուպերվարչապետական համակարգը պետք է գոյություն չունենա, դա աներկբա է»,-պատասխանեց  Նիկոլ Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեղ նաեւ  ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Սարդարյանը՝ հետաքրքրվելով, եթե նա ընտրվի վարչապետ, ապա սահմանադրական ի՞նչ ճանապարհով է պատրաստվում նախաձեռնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: «Ընդունենք՝ ընտրվում եք վարչապետ, հաստատվում է կառավարության ծրագիրը, ո՞րն է այն ճանապարհը, որով լինելու են արտահերթ ընտրություններ»,- հարցրեց ՀՀԿ-ական պատգամավորը: «Մի քանի տարբերակ կա, կառավարության ծրագիրը չի հաստատվում և այդ պայմաններում ԱԺ-ն իրավունքի ուժով լուծարվում է: Սաահմանադրությունը բավական սահմանափակ է, բայց կա հնարավորություն»,- պատասխանեց Փաշինյանը:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր