00:00:00

Պտուտակահանով սպառնացել ու բռնություն է գործադրել

19:32, 01 մարտ 2018 Իրավական

Փետրվարի 23-ի գիշերը Արգիշտի փողոցի 11/4 շենքի տներից մեկում ավազակային հարձակում է կատարվել։ Փետրվարի լույս 24-ի գիշերը՝ ոստիկանություն ահազանգած կինը հրավիրվեց Կենտրոնական բաժին՝ հաղորդում տալու։ Ըստ նրա հաղորդման՝ ոմն Արթուր իր բնակարանը գնելու պատրվակով եկել է իր տուն, պտուտակահանով սպառնացել է, բռնություն գործադրել, հափշտակել է 1400 դոլար արժողությամբ բջջայինը, նաև 192․000 դրամ ու փախել։ Հարուցվեց քրեական գործ՝ ավազակության հատկանիշներով։ Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները սկսեցին ձեռնարկել տարաբնույթ միջոցառումներ։ Պարզվեցին դեպքին նախորդած ու հաջորդած մի շարք հանգամանքներ։ Փետրվարի 28-ին Քանաքեռ-Զեյթունում հայտնաբերվեց և հանցագործությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնական բաժաին բերման ենթարկվեց 27-ամյա Նարեկ Գյոզալյանը, որը նախկինում դատապարտվել է ավազակության մեղադրանքով։ Պատժի կրումից ազատվել է նախորդ տարվա ամռանը։ Դեպքի մանրամասներին կադրադառնանք «Կիրակնօրյա հերթապահ մաս» հաղորդաշարի առաջիկա թողարկման ընթացքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր