00:00:00

Հենց վաղվանից Հայաստանում չի լինի ոչ մի տնտեսական մենաշնորհ․ Փաշինյան

17:38, 01 մայիս 2018

Վարչապետի պաշտոնում ընտրվելու դեպքում երաշխավորում եմ, որ հենց վաղվանից Հայաստանում չի լինի ոչ մի տնտեսական մենաշնորհ, որևէ մեկի առաջ չի գործի որևէ բան ներկրելու արգելք: Քիչ առաջ այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը: «Սա մենք պատրաստվում ենք անել ոչ թե որևէ մեկին ճնշելով ու հետապնդելով, այլ գոյություն ունեցող արգելքները վերացնելով, ինչպես նաև տնտեսական մրցակցություն ապահովելով, գերիշխող դիրքի չարաշահումները բացառելով», - նշեց Փաշինյանը: Նա նկատեց, որ բոլոր մարդիկ հավասար են լինելու օրենքի առաջ, որն առաջին հերթին վերաբերվելու է վարչապետի ընտանիքին ու հարազատներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր