00:00:00

Մայիսյան տոներին ընդառաջ հակառակորդը միշտ էլ նման սադրանքների դիմում է. Դավիթ Բաբայանի պարզաբանումը

17:28, 01 մայիս 2018

«Մենք նորից նկատում ենք ադրբեջանական զինտեխնիկայի շարժեր, կուտակումներ։ Ընդհանրապես մայիս ամսին միշտ էլ այդպես է լինում։ Գիտեք, որ մայիսի 9-ին Շուշիի ազատագրման օրն է, իրենց համար դա ամենամեծ պարտության օրն է, հետևաբար այդ ժամանակահատվածում միշտ էլ այսպիսի շարժեր լինում են»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը։
Մեր զրուցակիցը շարունակում է.«Պետք է աչալուրջ լինենք, այդ ուղղությամբ ամեն ինչ արվում է»։ Հարցին, ըստ իրեն՝ սա կապված է մայիսյան տոների՞, թե՞ նաև Հայաստանի ներքաղաքական զարգացումների հետ, Դավիթ Բաբայանը պատասխանեց.«Սովորաբար ամեն տարի այս օրերին նրանք դիմում են այսպիսի սադրանքների։ Բայց պետք է հաշվի առնենք, որ հակառակորդը ուշի-ուշով հետևում է բոլոր այն գործընթացներին, ինչ տեղի է ունենում թե՛ Հայաստանում, և թե՛ Արցախում։ Հիմա փաստն այն է, որ կա տեղաշարժ։ Պատճառները տարբեր կարող են լինել, ամեն դեպքում պետք է միշտ աչալուրջ լինենք՝ հատկապես նման խորհրդանշական ժամանակահատվածում և հատկապես, երբ լինում են նման ներքաղաքական ակտիվություններ։ Հակառակորդից միշտ էլ նման պահվածք պետք է սպասենք։ Ես ո՛չ փորձում եմ շահարկել, ո՛չ էլ դա կապեմ այս կամ այն գործընթացների հետ»,-եզրափակեց մեր զրուցակիցը։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր