00:00:00

Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն անձամբ են երեկանից սկսել ճնշումներ գործադրել. Փաշինյան

16:38, 01 մայիս 2018

«Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն անձամբ են երեկանից սկսել ճնշումներ գործադրել հոգեպես, ֆիզիկապես, կոմպրոմատներով ՀՀԿ-ականների վրա, որպեսզի իմ օգտին չքվեարկեն»: Այս մասին այսօր խորհրդարանում իր ելույթում հայտարարեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը: «Պարոնա՚յք, դուք չէիք հասկանում և շարունակում եք չհասկանալ ՀՀ-ում ստեղծված վիճակը, համաժողովրդական շարժման անհանդուրժողականությունը որպես թուլություն մեկնաբանելու ձեր փորձերը կարող են բերել այլ հետևանքների, սթափվե՛ք, քանի դեռ ուշ չէ, քանի որ ձեր այդ քաղաքական պահվածքը կարող է քաղաքական ցունամիի պատճառ դառնալ»,-հավելեց նա: Դիմելով քաղաքացիներին՝ նա կոչ արեց դուրս գալ փողոց. «Սա ձեր ազատագրման ժամն է»: Փաշինյանը նաև հայտարարեց, որ իր ընտրվելու դեպքում ՀՀ-ն մնալու է ԵՏՄ նդամ ու ՀԱՊԿ անդամ, ու սա բխում է ոչ թե ինչ-որ անձի ճաշակից, այլ համաժողովրդական շարժման տրամաբանությունից: «Այս շարժման ընթացքում իշխանության է եկել ժողովուրդը, և այն սոցիալական ապահովության, իրավունքի բնագավառում որևէ փոփոխություն չի պահանջել արտաքին քաղաքական ուղղվածությունից: Այս շարժումը հայ-ռուսական հարաբերությունների համար որևէ խոչընդոտ չի ստեղծում»,-հայտարարեց նա: Վերջինս նշեց, որ խորացնելու են հարաբերությունները ԵՄ-ի, Չինաստանի, ԱՄՆ-ի հետ: Փաշինյանը նշեց՝ ինքը, լինելով անձեռնմխելի, առևանգվել է քաղաքացիական անհնազանդությունների ընթացքում։ «Ձերբակալվեցին նաև պատգամավորներ  Արարատ Միրզոյանն ու Սասուն Միքայելյանը, իսկ դրանից առաջ ոչ խելամիտ հիմնավորումներով ձերբակալվեցին շարժման անդամները», - ասաց Փաշինյանը՝ հիշեցնելով ի վերջո, ստեղծված իրավիճակը Սերժ Սարգսյանին ստիպեց հրաժարական տալ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր