00:00:00

Արա Բաբլոյանի ուշագրավ կոչը

16:32, 01 մայիս 2018

ԱԺ հատուկ նիստին գրանցվել է 102 պատգամավոր: ԱԺ Նախագահ Արա Բաբլոյանը ներկայացրեց նիստի ընթացակարգերը և հայտարարեց, որ քննարկում են փոքրամասնության ներկայացրած թեկնածուի՝ Նիկոլ Փաշինյանի ընտրության հարցը: «Սա աննխադեպ երևույթ է մեր իրականության մեջ: Միևնույն ժամանակ վստահ եմ, որ անկախ նրանից, թե ինչպիսի կարծիք ունեն մեզանից յուրաքանչյուրը, որպես պատգամավոր և խմբակցություն մեր և բոլորիս նպատակն է երկի կայունությունը, անվտանգությունը և ժողովրդի բարօրությունը»,-ասաց նա: Արա Բաբլոյանը նշեց, որ վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունների նույնիսկ ամենալարված պահերին իշխանությունները ցուցաբերել են հանդուրժողականություն, ինչը զարմացրել է ողջ աշխարհին: «Հոդորում եմ քննարկումներին լինել զուսպ և բարեկիրթ, լսեք միմյանց, հարգենք դիմացինի խոսքը, մենք կողմ ենք քննարկումներն անցկացնել հանդուրժողականության մթնոլորում»,-ասաց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր