00:00:00

Կուտակումներ առաջնագծում. ԼՂՀ ՊԲ-ն տեսանյութ է հրապարակել

16:28, 01 մայիս 2018

Ապրիլի 30-ից սկսած առաջնագծում կրկին նկատվել են հակառակորդի զինտեխնիկայի և կենդանի ուժի կուտակումներ ու տեղաշարժեր, որոնք շարունակվել են նաև այսօր: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ հանգստյան օրերին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում եղել է հարաբերական հանգիստ իրադրություն: «ՊԲ առաջապահ ուժերն աչալրջորեն հետևում են առաջնագծում տեղ գտնող զարգացումներին և իրավիճակը պահում լիակատար վերահսկողության ներքո»,- ասված է հաղորդագրության մեջ: ՊԲ-ն նաեւ տեսագրություն է ներկայացրել, որում ներկայացվում է վերջին երկու օրերին շփման գծում տիրող իրադրությունը: https://www.youtube.com/watch?v=RljNhQQQfOE

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր