00:00:00

Միհրան Պողոսյանի «շուստրիությունը»

19:25, 01 մարտ 2018

ՀՀ 4-րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանն այսօր խորհրդարանում իր ծրագրային ելույթը ներկայացրեց, որից հետո պատասխանեց պատգամավորների հարցերին: ԱԺ ՀՀԿ խմբակցության որոշ պատգամավորներ առիթը բաց չթողեցին քծնելու ապագա նախագահին, հնարավոր ու անհնարին բոլոր ականջահաճո  բառեր  շռայլելով Սարգսյանի հասցեին: Ոմանք էլ փորձեցին խորամանկություն դրսեւորել, խորհդարանանական երկրում՝ լավագույնս տեղավորվելու համար:   Նրանց թվում էր ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը: Վերջինս հանրությանը հայտնի է Քեթրինի Միհրան անունով: Միհրան Պողոսյանը  Մեծ Բրիտանիայում ապրած նախագահի թեկնածու Արմեն Սարգյսանից հետաքրքրվել է, թե  որն է այն բնագավառը, որը գրավիչ կլինի օտարերկրյա ներդրումների համար: Պողոսյանը այս հարցը ուղղում է մեկ անձի, ով վերջին տարիներին Հայաստանում չի ապրել, եւ տեղյակ չէ, թե հատկապես որ ոլորտն է գրավիչ օտարեկրացի ներդրողների համար: Իրականում Միհրան Պողոսյանին Հայաստանի գրավիչ բնագավառաներն ու հատկապես օտարեկրյա ներդրողները հետաքրքրում են,  ոչ թե նրա համար, որ Պողոսյանը մտահոգված է Հայաստանի տնտեսական աճով, այլ շատ պարզ պատճառով: Պողոսյանը, չնայած իր հերքումներին Հայաստանի տնտեսական մենաշնորհի հիմնասյուներից է: Օդում առկածված լուրերի համաձայն նրան է պատկանում բանանի ներկրման մենաշնորհը: Հիմա, Պողոսյանը  «օտարեկրացի» նախագահից հետաքրքրվում է, թե որ բնագավառն է գրավիչ օտարեկրացի ներդրողների համար: Պողոսյանը նոր ոլորտ է փնտրում, իր բիզնես- գործունեությունը ընդլայնելու համար: Իրականում Պողոսյան Միհրանը բավականին «շուստրի» ՀՀԿ-ական է: Նա կարողացել է խորամանկորեն դուրս գալ օֆշորային հայտնի սկանդալից: Նրա հարցը նախագահի թեկնածուին առնվազն ծաղր է: Իսկ, որ Պողոսյանը վայելելով իշխանության ամենավերին օղակի հովանավորչությունը  ժամանակ առ ժամանակ ծաղրում է իշխանության այս կամ այն ճյուղին գաղտնիք չէ: Վերջերս ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանն Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադարձել էր կառավարության գործունեությանը, մասնավորապես մենաշնորհների հարցում։ «Այսօրվա կառավարությունը բավական մեծ մրցակցային դաշտ է ապահովել բազում ճյուղերում։ Եվ այդ բազում ճյուղերից մեկը ձեր վկայակոչած բանանի շուկան է։ Ես հիացած եմ, թե կառավարությունը ոնց կարողացավ ապամոնոպոլիզացնել շատ ճյուղեր, օրինակ՝ բանանի շուկան։ Կարծում եմ, որ դա լավ նախադրյալ է տնտեսության զարգացման համար», -հայտարարել էր  Միհրան Պողոսյանը։  Փայլակ Ֆահրադյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր