Սփյուռքում մեկնարկել է ստորագրահավաք ի պաշտպանություն վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի: Մասնավորապես Շվեցարիայում, Ֆինլանդիայում եւ Լեհաստանում բնակվող հայերը նախաձեռնել են ստորագրավաք: Irakanum.am-ը ներկայացնում է ստորագրահավաքի տեքստը: Նշենք, որ Լեհաստանի հայ համայնքում ստորագրահավաքը կազմակերպել է Արթուր Հարությունյանը, Ֆինլանդիայում՝ Սոնյա Սահրադյանը, Շվեյցարիայում՝ Մարտին Գմյուրը։
Բոլորիս քաջ հայտնի է այս օրերին Հայաստանում տեղի ունեցող համաժողովրդական շարժումը, որի հիմնական նպատակն է արմատախիլ անել մեր հայրենիքում երկար տարիներ չարիք դարձած կոռուպցիան, անարդարությունն ու անհավասարությունը:Կոչ եմ անում Լեհաստանում բնակվող հայերին միանալ սիրո և համերաշխության համաժողովրդական շարժմանը և հանդես գալ համապատասխան հայտարարությամբ։
Ներքոշարադրյալ հայտարարության բովանդակությանն ու իմաստին համակարծիք անձինք կարող են իրենց անունն ու ազգանունը գրելով հաստատել իրենց դիրքորոշումը մեր հայրենիքին վերաբերվող այս չափազանց կարևոր և վճռական հարցի շուրջ:
Սիրով,
Արթուր Հարությունյան
Հ.Գ. ԴՈՒԽՈՎ ԼԻՆԵՆՔ ԵՎ ՉՎԱԽԵՆԱՆՔ, ՄԵՆՔ ԷԼ ՄԵՐ ՔԱՅԼՆ ԱՆԵՆՔ ՈՒ ՍԱՏԱՐԵՆՔ ՄԵՐ ԱՆԿԱԽ, ԱՐԴԱՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԱՊԱԳԱՅԻ ԿԵՐՏՄԱՆԸ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Սիրելի հայրենակիցներ,
Լեհաստանումբնակվող հայերը նույնպես միացել են սիրո և համերաշխության համաժողովրդական շարժմանը և աջակցում են հայ ժողովրդի կողմից վստահված, առաջադրված և ընտրված վարչապետի թեկնածուին՝ Նիկոլ Փաշինյանին: Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանությանը և բոլոր քաղաքական կուսակցություններին միահամուռ իրենց ձայնը տալու ժողովրդի ընտրյալին, ով բոլորիս նման պայքարում է մեր հայրենիքում երկար տարիներ չարիք դարձած կոռուպցիայի, անարդարության ու անհավասարության դեմ:
ԱՆԿԱԽ, ԱՐԴԱՐ ԵՎ ԱՆԿՈՏՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՄԵՆՔ ՔԵԶ ՀԵՏ ԵՆՔ։ ՈՒՐ ԷԼ ՈՐ ԼԻՆԵՆՔ, ՄԵՆՔ ՄԵՐ ՀԱՅ ԱԶԳԻ ՄԻ ՄԱՍՆԻԿՆ ԵՆՔ…
Սիրով,
Լեհաստանում, Ֆինլանդիայում եւ Շվեցարիայում բնակվող հայեր