00:00:00

ՕԵԿ-ը կոչ է անում պաշտպանել Փաշինյանի թեկնածությունը

15:08, 01 մայիս 2018

Անհանգստացած լինելով վերջին ժամերին ստացվող տեղեկություններով` ՕԵԿ քաղաքական խորհուրդը հայտարարում է իր ամբողջական աջակցությունը ժողովրդային շարժմանը և կոչ է անում իր բոլոր կառույցներին անհապաղ միանալ այս րոպեներին Հանրապետության հրապարակում հավաքված մեր հայրենակիցներին: Կոչ ենք անում ԱԺ բոլոր խմբակցություններին` անվերապահորեն աջակցել ժողովրդական շարժմանը և ապահովել Նիկոլ Փաշինյանի ընտրությունը վարչապետի պաշտոնում: Դիմում ենք Նիկոլ Փաշինյանին` սահմանադրության և օրենքներով նախատեսված կարգով նախաձեռնել հրատապ օրենսդրական փոփոխություններ, վերացնել ռեյտինգային ընտրական համակարգը, կատարել այլ անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններ և նախաձեռնել արդար ու մրցակցային խորհրդարանական ընտրությունների անցկացումը, որը կապահովի Հայաստանի ազատ ու բարեկեցիկ զարգացումը: Շնորհավորում ենք հայ ժողովրդին մայիսի 1-ի և այս զարթոնքի առիթով: ՕԵԿ  ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր