00:00:00

Մեկ շաբաթում Երեւանում ՃՈ-ն հատուկ տարածք է տեղափոխել 57 ավտոմեքենա. 11 վարորդ եղել է ոչ սթափ վիճակում

14:38, 01 մայիս 2018

Ապրիլի 23-30-ին Երեւանում իրականացված ուժեղացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության ծառայողները պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 57 ավտոմեքենա, որից 11-ի վարորդները մեքենան վարել են ոչ սթափ վիճակում: 18 ավտոմեքենա եղել է փոխարինված համարանիշներով, մյուս մեքենաների վարորդները թույլ են տվել երթեւեկության կանոնների կոպիտ խախտումներ՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով երթեւեկության մյուս մասնակիցների նկատմամբ: Ապրիլի 23-30-ին մարզերում իրականացված ուժեղացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության ծառայողները պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 22 ավտոմեքենա, որից 11-ի վարորդները մեքենան վարել են ոչ սթափ վիճակում, 9 մեքենա եղել է առանց համարանիշի, մյուս մեքենաների վարորդները թույլ են տվել երթեւեկության կանոնների կոպիտ խախտումներ՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով երթեւեկության մյուս մասնակիցների նկատմամբ: Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել է թաղնթապատված դիմապակիով 39 մեքենա, 5 վարորդի նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել՝ երթեւեկության ընթացքում մեքենայից իրեր նետելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր