00:00:00

Ես ոտքով հարվածել  եմ մաշնեքին. Ալեքսանյանը՝ հայտնի տեսանյութի մասին

03:26, 01 մայիս 2018

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը հայտարարում է, որ  Մալաթիա – Սեբաստիա վարչական շրջանում ցուցարարներին ոտքով չի հարվածել: Irakanum.am-ի հետ զրույցում Ալեքսանյանը նշեց, որ հյուրեր է ունեցել արտերկրից, որոնց պարզապես ճանապարհելուց է եղել, երբ ցուցարները փորձել են փակել իրենց ճանապարհը: Ըստ նրա այդ ժամանակ էլ նա հարվածել է ոչ թե ցուցարարներին, այլ մեքենաներին: «Ես ոտքով հարվածել  եմ մաշնեքին, ես ոտքով ցուցարարներին չեմ հարվածել: Դուք կարաք էդ մաշնու տիրոջը կանչեք, հարցնեք, ես ոտքով իրան եմ հարվածել, թե մեքենային»,- ասաց Ալեքսանյանը: Հարցին, թե հիմա ընդդիմադիր կարգավիճակում ձեզ պատկերացնում ե՞ք, Ալեքսանյանը նշեց, թե ինքը ժողովրդի հետ է: Ինչպես ե՞ք շարունակելու ձեր գործունեությունը հարցին, Ալեքսանյանը պատասխանեց.«Դե կյանքը առաջ է շարժվում»: Ինչ վերաբերում է հարցին, թե կողմ եք Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը, Ալեքսանյանը դարձյալ կրկնեց, որ ինքը ժողովրդի կողմից է: Ամեն դեպքում Սամվել Ալեքսանյանը շարունակում է պնդել, որ բիզնեսով չի զբաղվում եւ, որ Նիկոլ Փաշինյանը իր «ախպերն» է:    

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր