00:00:00

Շիրակի պետհամալսարանի ռեկտորի «բուֆետային» կողոպուտը (լուսանկարներ)

01:56, 01 մայիս 2018

Նախկին դասախոս Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան էջում գրել է. Մաս 2. Բուֆետ Շիրակի պետհամալսարանի վատահամբավ ռեկտոր,Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի հանրաճանաչ կաշառակեր ղեկավար Սահակ Մինասյանն իր ներկայացրած 2016-2017 թթ-ի ֆինանսական հաշվետվության մեջ բացահայտել է շատ հետաքրքիր փաստեր...Պարզվեց,որ ռեկտորի խելքին, որ պահին ինչ փչել է, այն արել է, քանի որ նախահաշվում նախատեսված ծախսերի և փաստացի իրականացված ծախսերի միջև տարբերությունը (բացասական շեղումը) -242 273 000 (երկու հարյուր քառասուներկու միլիոն երկու հարյուր յոթանասուներեք հազար) ՀՀ դրամ է կազմում...ՇՊՀ-ն թալանելու համար Սահակ Մինասյանը հիմնականում հին և իրեն "արդյունավետ" մեթոդին է դիմել՝ աննկարագրելի շինարարական աշխանաքներ է սկսել բուհում,որի վրա ծախսել է 262 048 000 դրամ՝582 200 ԱՄՆ դոլլար... Սակայն միայն այդ մեթոդով չի թալանվել Շիրակի պետհամալսարանը... Նախկին ռեստորանատեր Սահակ Մինասյանը շատ լավ գիտեր նաև, թե ինչ միջոցներով կարելի է մեծ գումարներ աշխատել ռեստորան-սրճարան-բուֆետ աշխատեցնելով և ստանձնելով ՇՊՀ ռեկտորի պաշտոնը` շատ արագ գործի անցավ... Շատ էր քննարկվում բուհի բուֆետի վերանորոգման և սպասարկման հարցը:Հիշեցնեմ, որ բուհի բուֆետը, նախքան Սահակ Մինասյանի հայտնվելը, գործում էր վարձակալությամբ, որից համալսարանը ստանում էր եկամուտ: Վարձակալության ընթացքում ջրի, գազի և լույսի ծախսերը մուծվել են անհատ ձեռներեցի կողմից:Անհատ ձեռներեցն է նաև վճարել բուֆետի աշխատողների աշխատավարձերը... 2017 թ-ի ռեկտորի հաշվետվությունում նշվում է,որ խոհանոցը վերանորոգվել է,իսկ ֆինանսական հաշվետվությունից էլ պարզ է դառնում,որ 15 900 000 (տասնհինգ միլիոն ինը հարյուր հազար) ՀՀ դրամի կենցաղային սարքավորումներ են գնվել, բուֆետի աշխատողներին մեր բուհի բյուջեից վճարվել է 2 699 000 (երկու միլոն վեց հարյուր ինսունինը հազար) ՀՀ դրամ աշխատավարձ...Զարմանալին այն է,որ այդ գումարը չի նախատեսվել ռեկտորի կողմից 2016-2017 թ-ի ֆինանսական նախահաշիվը ներկայացնելուց,երբ կրթական գործի Կոլումբոսը բոլորին հպարտորեն ասում էր,որ բուֆետը անպայման գործելու է... Համալսարանի, քոլեջի, դպրոցի բուֆետների համար սննդամթերքը ձեռք է բերվում բուհի բյուջեի հաշվին: Ապրանքանյութական պաշարների համար օգտագործվել է 27 670 000 (քսանյոթ միլիոն վեց հարյուր յոթանասուն հազար) ՀՀ դրամ, որից ինչքանն է օգտագործել սննդի համար չի երևում, ընդամենը նշված է, որ 3 670 000 (երեք միլոն վեց հարյուր յոթանասուն հազար) ՀՀ դրամ ավելի է ծախսվել նախահաշվից` բուֆետների համար սպասք գնելու և սննդամթերքի համար...Այս խառնաշփոթն արված է միտումնավոր,որ իրականում չպարզվի թե կոնկրետ սպասքի վրա որքան գումար է ծախսվել...Հավաստի տեղեկություններ կան,որ սպասքը պատկանել է Սահակ Մինասյանին և նախկինում օգտագործվել է նրան պատկանող "Երեքնուկ" ռեստորանում...Բուֆետում օգտագործված լույսի, գազի և ջրի գումարը վճարվում է բուհի բյուջեից...Այսպիսով, տարեկան կտրվածքով ծախսել է առնվազն 25 000 000 (քսանհինգ միլիոն) ՀՀ դրամ, որից որքան է ծախսվել վերանորոգման,մուծվել գազի, լույսի, ջրի և այլ ծառայությունների համար և ինչ գումարի սննդամթերք է գնվել 27 670 000 (քսանյոթ միլիոն վեց հարյուր յոթանասուն հազար) ՀՀ դրամից խիստ գաղտնի է: Հիմա ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ...ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.բուֆետի գործունեության համար ծախսված ահռելի գումարների դիմաց ՇՊՀ բյուջե բուֆետի ծառայություններից մուտք է գործել 0 (զրո) ՀՀ դրամ: Ռեկտորի մեկնաբանմամբ բուֆետները աշխատում են ինքնածածկմամբ՝այսինքն օգուտ չեն տալիս...Ստացվում է՝ խոսքը բուհի բյուջեի հաշվին իր ընտանիքի և հարազատների սննդամթերքի գումարի ինքնածածկման, թե՞ իր ցոփ ու շվայտ կյանքի ինքնաբավարարման մասին է: Փաստորեն, ուսանողների վարձավճարների և դասախոսների աշխատավարձերի հաշվին բուֆետ և բուֆետի աշխատողներ է պահում... Հակապետական, հակաազգային, հակագիտական, բարձրագույն կրթությունից հազարավոր կիլոմետր հեռու գտնվող և ՀՀ Շիրակի մարզում վարկաբեկված, կաշառակերության սիմվոլ Սահակ Մինասյանը պատկերացնում է, թե գործ ունի իր հետ համալսարան բերած պրիմիտիվ մտածելակերպ ունեցող մարդկանց հետ..."Երեքնուկ" ռեստորանի նախկին սեփականատերը չի հասկանում, որ եկել է համալսարան, որտեղ մարդկանց գերակշիռ մասը զբաղված է հետազոտություն իրականացնելով և իր պրիմիտիվ գողությունը տեսնում է մի հայացքով: Ինչպես ասում է ժողովրդական խոսքը՝ "Սուտ աբեղա դարձել, վանքի հավերն է գողանում": Հ.Գ.Ի դեպ,Սահակ Մինասյանի ֆինանսական հաշվետվությունը բացահայտեց սույն տխրահռչակի ևս մեկ ՍՈՒՏ... Սահակ Մինասյանը մի քանի գիտխորհուրդների ժամանակ բարձրաձայնել է,որ ՇՊՀ բուֆետի վրա ծախսել է 25 միլիոն դրամ...Այդ մասին իմ հրապարակումներից հետո,որը մեծ աղմուկ բարձրացրեց ողջ հանրապետությունում, կոռումպացաված ՀՀԿ-ականը ԿԳ նախարարության հանձնախմբին տեղեկություններ էր տվել,որը հրապարակվել է 2017 թ-ի նոյեմբերին ԿԳ նախարարության ՇՊՀ-ում անցկացված ստուգումների արդյունքների հաշվետվության 4-րդ էջում,ըստ որի` նա "խոհանոցի վերանորոգման և կահավորման վրա ծախսել է 15900 հազար դրամ"...(տես լուսանկարը)...Սակայն 2018 թ-ի մարտի 24-ի ՇՊՀ ռեկտորի հաշվետվության էջ 202-ում կարդում ենք,որ "կենցաղային սարքավորումներ գնելու համար ծախսվել է 15900 հազար դրամ"...(տես լուսանկար):Այսինքն` ՇՊՀ ռեկտորն ընդամենը մոտ 16 միլիոն դրամի կենցաղային սարքավորումներ է գնել բուֆետի համար,իսկ ԿԳ նախարարության հանձնախմբին էլ խաբել է,թե այդքան գումարով ոչ միայն այդ սարքերն է գնել,այլև վերանորոգել է խոհանոցը...Պրիմիտիվ խաբեբան իր իսկ հրապարակած տվյալներով բացահայտեց իր սուտը և ապացուցեց, որ իր հայտարարած 25 միլիոն դրամն է ճիշտ,որով սակայն կարելի էր երկու-երեք այսպիսի բուֆետ վերանորոգել...

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր