00:00:00

Արամ Ա-ն այսօր անդրադարձ է կատարել Հայաստանում ծավալվող ներքաղաքական գործընթացներին

00:45, 01 մայիս 2018

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինն այսօր Անթիլիասի մայրավանքում ընդնունել է մի շարք հյուրերի եւ ընդունելության ժամանակ անդրադարձ կատարել Հայաստանում ծավալվող ներքաղաքական գործընթացներին: «Ողջունում եմ սահմանադրական գործընթացներով եւ համախոհական ոգով Հայաստանը ներկա քաղաքական ճգնաժամից դուրս բերելու ձգտող բոլոր կողմերի իմաստությունը եւ հանձնառությունը», - այս մասին տեղեկանում ենք Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքից: Նորին Սրբությունն ընդգծել է նաեւ, որ հենց այդ ճանապարհով կարելի է հասնել Հայաստանի հզորացմանը եւ առաջնորդել Հայաստանն ու սփյուռքը միասնականության ուղով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր