00:00:00

Ոչ մի իշխանություն չի համարձակվի լկտիանալ. Փաշինյան

20:39, 30 ապրիլ 2018

Չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ վաղն աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է ՀՀ-ի և նրա մայրաքաղաք Երևանի վրա, կարծես թե տեղի է ունենալու ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափկիչը: Այս մասին քիչ առաջ Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը: «Հիմա մեր երկիրն այլևս մոռացված ու հեռավոր մի անկյուն չէ, մեր երկիրը մի տեղ է, որտեղ տեղի են ունենում իրադարձություններ, որոնք զարմացնում են աշխարհին, հիացնում ու սովորեցնում, մտածելու տեղ են տալիս աշխարհին»,-ասաց նա: Փաշինյանն ընդգծեց, որ շատ մեծ է հավանականությունը , որ վաղը ժողովրդի թեկնածուն՝ այսինքն ինքն, ընտրվի ՀՀ վարչապետ: Նա հավելեց, որ եթե մի իշխանություն ՀՀ-ում փորձի լկտինալ, ժողովրդին տեղը չբերել, կհիշի, որ կա ժողովուրդ, կա քաղաքացի:  «Կգան ու կգնան վարչապետեր, բայց ՀՀ-ում այլևս թևածելու է կարգախոսը՝ մենք ենք տերը մեր երկրի»,-ասաց Փաշինյանը: Վերջինս շեշտեց՝ վաղը տեղի է ունենալու հայ ժողովրդի տոնախմբությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր