00:00:00

Մենք պետական համակարգեր չենք փշրելու, ավիրելու. Զարուհի Բոթոյան

00:18, 01 մայիս 2018

«Շատ ծրագրեր և համակարգեր կան, որոնք իսկապես ուղղված են մեր պետության բարելավմանը, մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը, բայց դրանք այդքան էլ լավ չէին աշխատում՝ մեզ շատ հայտնի պատճառներով»,-այսօր Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց շարժման անդամ Զարուհի Բոթոյանը: «Եվ այսօր՝ այս հեղափոխությունից հետո, մեր պարտականությունն է լինելու բարելավելու արդեն ստեղծածը: Նոր բան պետք է ստեղծենք, բայց մենք պետական համակարգեր չենք փշրելու, ավիրելու: Միակ բանը, որը ոչնչացնելու ենք և փշրելու ենք, դրանք կարծրատիպերն են, մեր ներսում եղած ատելություններն ու պատնեշներն են, որոնք խանգարում են բարելավել իրավիճակը»,- նշեց Բաթոյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր