00:00:00

ՀՀ քաղաքացին վեր է կացել ու նվաճել․ Փաշինյանը՝ Բաբլոյանին

20:44, 30 ապրիլ 2018

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը ՀՀԿ խմբակցության հետ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը վերջինիս մի քանի հարցեր տվեց, նախ նշեց՝ կարճ են հարցերը, ակնկալում է կարճ պատասխաններ: «Դուք ունեի՞ք հավաքներ ազատ կամզմակերպելու հնարավորություն»,-հարցրեց նա: Փաշինյանը դրական պատասխան տվեց: Հաջորդ հարցն էր՝ ունեցել է խոսքի ազատություն, Փաշինյանը պատասխանեց, որ միշտ է ունեցել խոսքի ազատություն: 3-րդ հարցն էր՝ ժողովուրդն ունեցել և կարողացել է ազատ կամարտահայտվել, Փաշինյանը կրկին դրական պատասխանեց՝ նշելով, որ ժողովուրդը միշտ էլ ունեցել է դրա իրավունքը: Բաբլոյանը հարցրեց՝ այս ամենը ժողովրդավարութան դրսևորում է, թե ոչ, Փաշինյանն արձագանքեց, որ այո, բայց չի հասկանում, թե ինչի համար են այս հարցերը: Բաբլոյանը շարունակեց, թե այդ ժողովրդավարությունը 2008 թվականից հետո է առաջացել, ինչի հետ Փաշինյանը չհամաձայնեց: «Ինձ ԱԱԾ և ոստիկանության օպերատիվ խումբը առևանգել ու տարել է անհայտ ուղղությամբ, ինչի՞ եք այդ հարցերը տալիս, ՀՀ քաղաքացին վեր է կացել ու նվաճել, եթե մտածում եք, որ որևէ մեկին պետք է շնորհակալություն հայտնենք, կարող եմ քաղաքավարությունից ելնելով հայտնել, բայց դա ՀՀ քաղաքացիների ձեռքբերումն է»,-ասաց Փաշինյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր