00:00:00

Հուսահատություն մի սերմանեք․ Փաշինյանը՝ Մելիքյանին

20:36, 30 ապրիլ 2018

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը խորհրդարանում վարչապետի ընդդիմադիր թեկնածու Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ հարցրեց «Նաիրիտ» գործարանի վերագործարկումից: «Գաղտնիք չէ, որ շարժման հիմքում կան սոցիալական արմատներ, ժողովրդին հուզում է, թե երբ են իրենք լավ ապրելու: Դուք բազմիցս հնչեցրել եք աշխատատեղերի ստեղծման, արտադրություններ ստեղծելու հարցերը: Այս շարժման պատճառով տնտեսությունը 2 ամսով հետ է ընկնում: Եվ ե՞րբ է աշխատելու «Նաիրիտ» գործարանը»,- հարցրեց Գագիկ Մելիքյանը: Փաշինյանը նշեց, որ «Նաիրիտի» վերաբերյալ հարցին չի կարող պատասխանել, քանի որ փորձագիտական մակարդակով չի տիրապետում այդ խնդրին: Անդրադառնալով տնտեսության վերաբերյալ Գագիկ Մելիքյանի կանխատեսումներին՝ Փաշինյանը նշեց. «Երբ արդարության եւ օրենքի առաջ բոլորի հավասարության պայմաններն ապահովեն, ապա համոզված եմ, որ Հայաստանում լրջագույն ներդրումներ են արվելու առաջին հերթին հայկական շրջանակներից: Բաց թողնված ամեն օրը շատ արագ կփոխհատուցվի»: ՀՀԿ խմբակցության քարտուղարը, սակայն, չհամաձայնվեց. «Առաջիկա 7-8 տարիներին ժողովուրդը լավ ապրելու մասին չպետք է մտածի»: Փաշինյանն էլ հորդորեց հուսահատություն չսերմանել. «Եթե մինչեւ հիմա չի հաջողվել մի բան, չի նշանակում, որ չի հաջողվելու նաեւ սրանից հետո: ՀՀ տնտեսության զարգացման հիմնական խոչընդոտը արդարության եւ օրենքի իշխանության բացակայությունն է: Դրանք հաստատելու դեպքում կապահովվի Հայաստանի կայուն զարգացումը: Վայրկյան անգամ չեմ կասկածում, որ տեսնելու ենք շատ լուրջ արդյունքներ: Փոխվել է մարդկանց տրամադրությունը, երկրի տրամադրությունը, ապրելու արարելու, աշխատելու տրամադրությունը կկանխորոշի հետագա զարգացումը: Համոզված եմ, որ արագ դրական փոփոխություններ են լինելու»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր