00:00:00

Վիճաբանություն բնակարանում. տուժածը գանգուղեղային տրավմա է ստացել

18:32, 01 մարտ 2018 Իրավական

Փետրվարի 28-ին, ժամը 4.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մաշտոցի պողոտայի թիվ 14 շենքի շքամուտքում աղմուկ է, և օգնություն են կանչում: Մեկնած ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի ծառայողները, վիճաբանության կասկածանքով, նշված վայրից ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1991 թ. ծնված Ե. Կ.-ին: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 4.00-ին, Մաշտոցի պողոտայի 14 շենքի բնակարաններից մեկում, վիճաբանության ժամանակ, Ե. Կ.-ն ձեռքերով հարվածներ է հասցրել Է. Թ.-ի գլխին` պատճառելով վնասվածք: Ժամը 5.55-ին շտապօգնության խումբը նշված շենքից Է. Թ.-ին «գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ տեղափոխել է հիվանդանոց: Նշանակվել է ԴԲՓ: Կատարվում է քննություն:

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30