ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորների եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ազգային ժողովում շարունակվում է: Վաղը տեղի ունենալիք հատուկ նիստին ընդառաջ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը մինչ այդ հանդիպումներ էր ունեցել ՀՅԴ եւ «Ծառուկյան» դաշինք խմբակցությունների պատգամավորների հետ: Վերջիններս մեկ անգամ եւս վերահաստատել են ավելի վաղ արած իրենց հայտարարությունը, որ պաշտպանելու են Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: ՀՀԿ-ն այս պահին շարունակում է հանդիպումը, որը հարցուպատասխանի ձեւաչափով է ընթանում:
Ակնհայտ է, որ ՀՀԿ խմբակցությունը կողմ է քվեարկելու Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը: Դատելով ՀՀԿ-ականների որդեգրած պահվածքից կարելի է ասել, որ նրանք այլեւս ընդունեցին փաստը, որ այսուհետ դիմադրելը անիմաստ է, եւ հանդես են գալիս ընդդիմադիր դիրքերից: Մասնավորապես ՀՀԿ-ական առանձին պատգամավորներ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին ուղղում են այնպիսի բովանդակությամբ հարցեր, որոնք նախկինում ընդդիմադիրները ուղղել էին իրենց: Հիմա դիրքային փոփոխություն է տեղի ունեցել: ՀՀԿ-ականները արագորեն հարմարվեցին իրենց ընդդիմադիր կարգավիճակին, այդ ճանապարհին հեռացնելով նաեւ կուսակցական կրծքանշանները:
Հայաստանը վաղը կունենա նոր վարչապետ:
Irakanum.am