00:00:00

Մեր շարժումը կա ու կլինի հայամետ․ Փաշինյանը՝ Աշոտյանին

19:53, 30 ապրիլ 2018

ՀՀԿ խմբակցության և Նիկոլ Փաշինյանի համատեղ հանդիպման ժամանակ Արմեն Աշոտյանը նախ ցիտեց Փաշինյանի ավելի վաղ արած հայտարարությունները, թե ինչ վատ ազդեցություն է ունեցել ԵՏՄ-ը ՀՀ-ի վրա, ընդհուպ մինչև ապրիլյան պատերազմ ու տարածքների կորուստ: «Ի՞նչ փոխվեց այս 6 ամսվա ընթացքում, երբ ԵՏՄ ազդեցությունը շատ վատ էր ՀՀ-ի համար, իսկ հիմա հայտարարում եք, որ ՀՀ_ն դուրս չի գալու ԵՏՄ-ից, եթե դուք դառնաք վարչապետ»,-հարցրեց Աշոտյանը: Փաշինյանն արձագանքեց, որ հիմա նոր քաղաքական իրողություն կա, որի հետ ցանկացած պետական գործիչ պետք է հաշվի նստի, ապա նա հավելեց, որ իրենց շարժման հետ կապված ցանկացած որակում սխալ է: «Մեր շարժումը կա ու կլինի հայամետ, սա մաքուր հայկական ու հայաստանյան շարժում է»,-ընդգծեց վարչապետի թեկնածուն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր