00:00:00

Մենք դնում ենք խնդիր՝ Հայաստանում փակել ներքաղաքական թշնամությունը. Փաշինյանը՝ ՀՀԿ-ին

19:44, 30 ապրիլ 2018

Մենք դնում ենք խնդիր՝ Հայաստանում փակել ներքաղաքական թշնամությունն ու հաստատել օրենքի մթնոլորտ: Այսօր Ազգային ժողովում ՀՀԿ խմբակցության հետ հանդիպման ժամանակ ասաց «Ելք» խմբակցության ղեկավար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ մեծ է ՀՀԿ-ի դերակատարումն էլ այս առումով, և ամենակարևոր հաղթանակը, որ պետք է տեղի ունենա այս գործընթացում, ապագայի նկատմամբ վստահությունն է: Նա ասաց, որ հիմա կա լավ հնարավորություն լուծել ներքաղաքական ճգնաժամը պոզիտիվ իմաստով ու արձանագրել ժողովրդի համազգային հաղթանակը, որը ոչ մի կերպ չպիտի նշանակի որևէ մեկի պարտություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր