00:00:00

Սկզբունքային տարբերություններ չկան․ Ռուստամյանը՝ Փաշինյանի հետ հանդիպումից

18:40, 30 ապրիլ 2018

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասում է, որ «Դաշնակցությունը» միշտ էլ միակամ է եղել ու վարչապետի պաշտոնում սատարելու են Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: Այս մասին նա նշեց քիչ առաջ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում՝ Փաշինյանի հետ հանդիպումից հետո: Ռուստամյանն ասաց, որ սկզբունքային տարբերություններ, ըստ էության, իրենց մոտ չկան, ինչը հուսադրող է: «Ոգևորող է, որ լուրջ տարաձայնություններ այդ առումով գոյություն չունեն: Բոլոր հարցերը պետք է լուծվեն Սահմանադրության նախանշած եղենակով: Արտահերթ ընտրությունները ևս պետք է ընդունեն Սահմանադրության դրույթները: Ժամկետները պետք է լինեն ողջամիտ, պետք է կարողանանք միասին, համախոհությամբ բոլոր հարցերը լուծենք»,-ասաց նա: Ըստ Ռուստամյանի՝ պետք է այնպիսի ընտրություններ անցկացնել, որոնց արդյունքները որևէ մեկի մոտ կասկած չեն հարուցի: «Մենք խոսել ենք Փաշինյանի հետ, որ այս ամենի նպատակն ինքնանպատակ չէր, որ արտահերթ ընտրություններ լինեին հնարավորինս շուտ»,-նկատեց պատգամավորը: Ժամկետի մասին Ռուստամյանը ոչինչ չասաց: «Բոլոր փոփոխությունները պետք է կատարվեն, այն մեխանիզմները, որ ամրագրում ենք, որ վերահսկեն կեղծիքները, կաշառքները, պետք է կատարենք, ամրագրենք, ռեյտինգային համակարգը պետք է վերացվի»,-նշեց նա: https://www.youtube.com/watch?v=WAcMjyXdj-k&feature=youtu.be

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր