00:00:00

Մաքուր քաղաքական խոսակցություն է եղել․ Փաշինյանը՝ ՀՅԴ-ի հետ հանդիպման մասին (տեսանյութ)

18:32, 30 ապրիլ 2018

Քիչ առաջ ավարտվեց ՀՅԴ-ի և վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Ավարտից հետո Նիկոլ Փաշինյանն ասաց, որ որևէ տարաձայնություն չի եղել, հակադրության մասին խոսք չկա: «Մենք հասկանում ենք, որ կա անհրաժեշտություն քաղաքական ճգնաժամը հանգուցալուծել, դրանից հետո մտքեր փոխանցեցինք փիլիսոփայության շուրջ, որ պետք է աշխատանքային համերաշխության մթնոլորտ ստեղծենք: Սա մաքուր քաղաքական խոսակցություն է եղել՝ իրավիճակի գնահատման վերաբերյալ»,-նշեց նա: Ըստ նրա՝ որևէ պայմանավորվածություն հետագա գործողությունների կամ պաշտոնների հետ կապված չի եղել: https://www.youtube.com/watch?v=Tp7JQvi7yFU&feature=youtu.be

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր