00:00:00

Մոսկվայից Գյումրի ուղեւորվող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիում

16:25, 30 ապրիլ 2018

Մոսկվայից Գյումրի ուղեւորվող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Միներալնիե Վոդիում ինքնաթիռում ծխող տղամարդու պատճառով։ Ria.ru-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը հայտարարել է, որ Միներալնիե Վոդի օդանավակայանում ոստիկանության աշխատակիցները վարչական արձանագրություն են կազմել Մոսկվա–Գյումրի ավիաչվերթի ծխող ուղեւորի նկատմամբ։ Վոլկի խոսքով՝ Միներալնիե Վոդիում հարկադիր վայրէջքից հետո  անձնակազմի ղեկավարը դիմել է տրանսպորտային ոստիկանության աշխատակիցներին  կապված թռիչքի ժամանակ ինքնաթիռում ծխող 1974 թվականին ծնված տղամարդու հետ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր