00:00:00

Փաշինյանը՝ Ծառուկյան դաշինքի հետ հանդիպման մանրամասներից (տեսանյութ)

16:08, 30 ապրիլ 2018

Քիչ առաջ ավարտվեց «Ելք» դաշինքի կողմից առաջադրված վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի ու «Ծառուկյան» դաշինքի հանդիպումը: Փաշինյանը հիշեցրեց, որ 2 օր առաջ արդեն իսկ դաշինքի ղեկավարը հայտարարել է, որ իրենք ընտրելու են ժողովրդի թեկնածուին՝ ի դեմս Փաշինյանի: Ըստ նրա՝ քննարկվել են մի շարք հարցեր, որոշվել է այնպես անել, որ Հայաստանը դրվի ռելսերի վրա: Հարցին, թե քննարկվել են արտահերթ ընտրությունները, Փաշինյանն արձագանքեց, որ պարզ է, որ դա անհրաժեշտություն է այս պահին, իսկ ժամկետների հետ կապված կգան համաձայնության: «Մենք բոլոր հարցերի շուրջ ունեցանք ընդհանուր ըմբռնում»,-նկատեց նա: https://www.youtube.com/watch?v=cd5hSe1FQvU&feature=youtu.be

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր