00:00:00

Փաշինյանը՝ օլիգարխներին հարկային դաշտ բերելու մասին

15:24, 30 ապրիլ 2018

«Ես հիմա չեմ կարող որևէ մեկի մասին հայտարարություն անել մեղավորության կանխավարկածով։ ՀՀ բոլոր քաղաքացիների վերաբերյալ գործում է անմեղության կանխավարկածը»: Այս մասին, այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը, երբ լրագրողները հետաքրքրվեցին, թե նրան վարչապետի թեկնածության հարցում աջակցում են այնպիսի գործարարներ, ովքեր, ըստ տարբեր լուրերի, երկար տարիներ հրաժարվել են հարկեր վճարելուց, ադյոք չի կաշկանդի դա Փաշինյանին, որ նրանց բերի հարկային դաշտ։ Լրագրողը նշեց, որ մասնավորապես խոսքը Գագիկ Ծառուկյանի մասին է: Լրագրողը փորձեց հստակեցնել՝ արդյոք Փաշինյանի դիրքորոշումներում փոփոխություն է տեղի ունեցել ու հիշեցրեց տարբեր գործարարների վերաբերյալ Փաշինյանի քննադատական հայտարարությունները։ «Մեղմացման մասին խոսք լինել չի կարող։ Խոսքն այն մասին է, որ երբ մենք իշխանություն ներկայացնենք, իշխանության թևերի տարանջատումը ամենակարևոր սկզբունքներից մեկն է։ Չի կարելի, երբ նույն մարդը երկրում հա՛մ վարչապետ է, հա՛մ դատավոր, հա՛մ դատախազ, հա՛մ ամեն ինչ, հա՛մ օպերատիվ աշխատող, այդ ժամանակ պրոբլեմներ են սկսվում։ Ես կարծում եմ, որ իշխանության դերը իշխանության մարմինների, թևերի բնականոն գործունեության ապահովումն է, այսինքն՝ դրա քաղաքական պատասխանատվությունն ընկնում է կառավարության վրա։ Մնացած գործառույթները այդ մարմինները պետք է իրականացնեն։ Ես կարող եմ երաշխավորել, որ իշխանության տարանջատման սկզբունքը կպահպանվի։ Ես չեմ պատրաստվում ՀՀ վարչապետի կարգավիճակում լինել և՛ վարչապետ, և՛ դատախազ, և՛ դատավոր, և՛ քննիչ։ Հակառակ դեպքում մենք կընկնենք մի դաշտ, երբ մի կետից որոշվում է՝ ով է մեղավոր, ով՝ անմեղ», - արձագանքեց Փաշինյանը։ Նա նաև հավելեց, որ ռեյտինգային համակարգի փոփոխություն կլինի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր