00:00:00

Եթե ես մտադիր լինեի վերցնել, վերջին 23 տարվա ընթացքում կվերցնեի դիպլոմը. Փաշինյան

15:23, 30 ապրիլ 2018

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը ժամանակ չի ունեցել ծանոթանալու երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հայտարարությանը: Այս մասին նա նշեց քիչ առաջ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում: Վարչապետի ընտրության մասին նա ասաց, որ փորձելու են աշխատանքային մթնոլորտ ստեղծել, որպեսզի կարողանան հետագայում բոլոր հարցերը հանդարտ քննարկել, լուծել: Ամեն դեպքում Փաշինյանն ասաց, որ «մարտի 1»-ը պետք է բացահայտվի: Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ իր ընտրվելու դեպքերում բոլոր խնդիրները, որ ինքն է բարձրացրել, լուծում են ունենալու: «Ինչ-որ արել ենք մինչև հիմա, ամեն ինչ արել ենք ժողովրդի միջոցով, շարունակելու ենք անել»,-նկատեց նա՝ հավելելով, որ բոլոր նեգատիվ երևույթները վերացվելու են: Ինչ վերաբերում է առաջին քայլերին, նա մատնանշեց հենց կոռուպցիան, մենաշնորհը, որոնց դեմ լինելով ընդդիմադիր պատգամավոր միշտ խոսել է, բացի այդ ազատ ու արդար, թափանցիկ ընտրությունների անցկացումը: «Երկրորդ քայլը պիտի լինի կառավարության ձևավորումը, որի համար կա 15-օրյա ժամկետ, ապա 20 օրում պիտի քննարկվի »,-նշեց նա: Հարցին, թե մտադիր է վերցնել ԵՊՅ-ից իր դիպլոմը, որը խոստացել են տալ, նա արձագանքեց. «Եթե ես մտադիր լինեի վերցնել, վերջին 23 տարվա ընթացքում կվերցնեի»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր