00:00:00

«Ելքը» կփորձի ապահովել պակասող ձայները

14:56, 30 ապրիլ 2018

Արդեն հայտնել ենք, որ «Ելք» խմբակցությունը քիչ առաջ ավարտված նիստի ժամանակ որոշում է կայացրել վարչապետի թեկնածու առաջադրել Նիկոլ Փաշինյանին: «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ըստ էության կառավարման հարց չի քննարկվել:Նա հայտնել է, որ այսօր հանդիպում է նախատեսված նաև ՀՀԿ խմբակցության հետ: Միրզոյանը համոզված է, որ իրենց կհաջողվի ստանալ 6 պակասող ձայները, որի շնորհիվ Փաշինյանը ժամանակավոր կառավարության վարչապետ կդառնա: Հարին, թե արդյոք խորհրդարանական ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը գնալու է «Ելքի» հետ միասին, պատգամավորը արձագանքեց.« Կարծում եմ այդ հարցը շտապում եք տալ»: Անդրադառնալով հարցին, թե Արարատ Միրզոյանը ցանկանում է Պաշտպանության նախարարի պաշտոնում տեսնել ԱԻ նախարարի պաշտոնակատար Դավիթ Տնոյանին և այդ մասին հայտարարություն է արել, արդյոք Տոնոյանը կհամաձայնի, պատգամավորը պատասխանեց, որ մինչև հայտարարություն անելը խոսել է Դավիթ Տոնոյանի հետ, սակայն այս պահին արձագանք չկա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր