00:00:00

ՍԱՍ-ի Արտակը տասը դրամ է «հավաքում»

18:10, 01 մարտ 2018

Մարտի 1-ը  տասը տարի շարունակ ՀՀ իրավագիտակից քաղաքացիների համար այլեւս գարնան առաջին օրը չէ: Քաղաքացիներն այսօր նախկին ոգեւորությամբ չեն կարողանում միմյանց հանդիպելիս շնորհավորել գարնան առաջին օրվա կապակցությամբ: Մարտի մեկին սպանվել է ՀՀ տասը քաղաքացի: ՀՀ գործող իշխանությունները թերեւս ճիշտ կանեն մարտի մեկը անվանեն նաեւ քաղաքացու գրպանը մտնելու միջազգային օր: Այսօրվանից ուժի մեջ է մտել առանձին դեղեր՝ դեղատոմսով բաց թողնելու որոշումը: Այսօրվանից կարգելվի աջ ղեկով մեքենաների ներկրումը: Այսօր նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Սարգսյանը՝ ՍԱՍ-ի Արտակը ի թիվս վերը նշվածի որոշել է իրեն պատկանող սուպերմարկետերում տոպրակները վաճառել տասը դրամով: Գնորդները Irakanum.am-ի հետ զրույցում  հայտնեցին, որ անակնկալի են եկել, երբ  գնումների վերջում պարզել են, որ պետք է վճարեն նաեւ տոպրակի համար: Պոլիէթիլանեյին տոպրակների համար վճարելու մասին ի դեպ սուպերմարկետը իրազեկում չի արել:  «Հիմա էլ մնացել է տասը դրամի հույսին, ամոթ է, ինչքան կարելի է մարդկանց գրպանը մտնել»,- ասաց գնորդներից մեկը:   Նշենք, որ ՍԱՍ-ի Արտակը 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ մամուլի տարբեր հրապարակումների համաձայն զգալի գումարներ է ծախսել ընտրվելու համար: Մամուլում միաժամանակ բազմաթիվ հրապարակումներ կան Սարգսյանի բիզնես գործունեության վերաբերյալ: Ըստ Hetq.am-ի՝ պատգամավոր Արտակ Սարգսյանի ընկերություններն արևմտյան հայտնի հագուստի և կոշիկի բրենդերի՝ Next, Debenhams, Baldi, Aldo, ներկայացուցչություններն են՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանում։ Թբիլիսիում այս խանութ-սրահները տեղակայված են կենտրոնական՝ Ռուսթավելի, Պեկինի և Ճավճավաձե փողոցների վրա։ Արտակ Սարգսյանը Վրաստանում իր բիզնես-գործունեությունը սկսել է ծավալել 2009թ.-ից: Պատգամավորի և նրան կապակցված անձանց անունով 9 ընկերություն կա գրանցված Վրաստանի պետռեգիստրում:  Parliamentmonitoring.am կայքի տվյալներով՝ մինչ օրս պատգամավորը տվել է 0 հարց, ունեցել 0 ելույթ: Փոխարենը՝ շատ ակտիվ քվեարկել է և գրեթե միշտ՝ կողմ: Հիմա էլ ակտիվորեն մտնում է քաղաքացիների գրպանը: Փայլակ Ֆահրադյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր