00:00:00

«Տաշիր» եւ «Ռոսիա մոլ» առեւտրի կենտրոններում անցկացվեցին հակահրդեհային վարժանքներ

01:26, 30 ապրիլ 2018

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունը հատուկ մարտավարական ուսումնավարժություններ է կազմակերպել «Տաշիր Ինվեստ Գրուպ» (հասցե՝ Մ․ Խորենացի 33) եւ «Ռոսիա մոլ» (հասցե՝ Տիգրան Մեծի պողոտա 16) առեւտրաժամանցային կենտրոններում՝ «Հրդեհի դեպքում կազմակերպության աշխատակիցների եւ քաղաքացիների տարահանումը» թեմայով: Վարժանքի նպատակներն են` ստուգել տնտեսվարողների անձնակազմի եւ արձագանքող ուժերի պատրաստվածությունը հրդեհի դեպքում, կատարելագործել անձնակազմի եւ արձագանքող ուժերի փոխհամագործակցությունը: Համաձայն վարժանքների սցենարի՝ առեւտրի կենտրոններում առաջացել է հրդեհ, հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգերը չեն գործել: Աշխատակիցների կողմից ձեռնարկվել են նախնական հրդեհաշիջման աշխատանքներ, սակայն հրդեհը մարել չի հաջողվել, առաջին հարկը ծխապատ է, եւ առկա է մարդկանց տարահանման խնդիր: Վարժանքի մեկնարկից հետո Փրկարար ծառայության ուժերն իրականացրեցին մի շարք օպերատիվ գործողություններ՝ հրդեհի հայտնաբերում, աշխատակիցների եւ հաճախորդների ազդարարում, հետախուզում, աշխատակիցների եւ հաճախորդների տարահանում, փրկարարական եւ հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպում եւ այլն: Անցկացված վարժանքների ընթացքում երկու առեւտրաժամանցային կենտրոններում էլ հայտնաբերվեցին որոշակի թերություններ, սակայն «Ռոսիա մոլ»-ում թերությունները համեմատաբար ավելի քիչ էին։ Բավական արդի եւ աշխատունակ է ժամանցաառեւտրային կենտրոնի հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգը, սակայն կան խնդիրներ ազդարարման համակարգի աշխատանքում։ «Տաշիր» առեւտրաժամանցային կենտրոնում հակահրդեհային անվտանգության համակրգերի թերություններն ավելի շատ էին, մասնավորապես՝ ազդարարման եւ հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգերի թերի աշխատանքը, հրդեհաշիջման միջոցների ոչ բավարար քանակը։ Երկու տեղում էլ թերի է առեւտրի կենտրոնների անվտանգության աշխատակիցների պատրաստվածությունը, մասնավորապես՝ առաջին օգնության բաղադրիչներին տիրապետելու եւ այցելուների տարահանման կազմակերպման հարցում։ ԱԻՆ Փրկարար ծառայության ղեկավար կազմի ներկայացուցիչները քննարկում ունեցան տոնավաճառների պատասխանատուների հետ՝ արտակարտգ իրավիճակներում անձնակազմի առաջին գործողությունների վերաբերյալ: Պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագայում կազմակերպել դասընթացներ՝ հրդեհի դեպքում անձնակազմի պատրաստվածությունը բարձրացնելու նպատակով, ինչպես նաեւ՝ համատեղ ուժերով շտկել առկա թերությունները: Նշենք, որ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը, ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանի հանձնարարությամբ, ակտիվացրել է հրդեհային անվտանգության եւ տարահանման միջոցառումների իրականացման գործընթացը՝ հայտարարելով «Հակահրդեհային պատրաստվածության մակարդակի բարձրացման փուլ», որի ընթացքում նշված թեմաներով ուսումնավարժություններ կանցկացվեն հյուրանոցային ու ռեստորանային համալիրներում, սննդի կետերում, առեւտրի եւ ժամանցի խոշոր կենտրոններում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր