00:00:00

Պատրաստ եմ ստանձնել Հայաստանի վարչապետի պաշտոնը. Փաշինյան

00:29, 30 ապրիլ 2018

«Վերջին 30 օրը ես օրվա 90 տոկոսը անց եմ կացրել փողոցներում, դաշտերում, անտառներում, հրապարակներում եւ ահա այդ ամենի արդյունքում եկել է մի պահ, որ ծայրահեղ կարեւոր է, որ գոնե օրվա կեսն անցկացնել գրասենյակային պայմաններում: Վաղը ես կարեւոր հանդիպումներ ունեմ ԱԺ-ում՝ խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ,որպեսզի օրվա վերջում կարողանամ ձեզ տեղեկատվություն տամ, որ ձեր առաջադրած թեկնածուի ընտրությունը մայիսի մեկին՝ վարչապետի պաշտոնում երաշխավորված է»: Այս մասին, Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Նա կոչ արեց քաղաքացիներին նորից դադար վերցնել եւ քաղաքացիական անհնազանդության ոչ մի գործողություն չիրականացնել, որպեսզի կարողանան իրենց թիմով աշխատեն խորհրդարանում: «Այս պահից սկսած դադարեցնել նաեւ բոլոր ՀՀԿ-ական պատգամավորներին հեռախոսազանգերի, կամ նամակների միջոցով կոնտակտի դուրս գալը եւ նրանց առաջ պայմաններ դնելը: Ես ձեր անունից հանդիպելու եմ նրանց հետ, որպես վարչապետի թեկնածու: Այս պահից սկսած, մինչեւ վաղը ժամը 17:00 մենք ոչ մի գործողություն չենք իրականացնելու»,- հայտարարեց Փաշինյանը, հավելելով, որ վաղը ժամը 17:00-ին Երեւանի Գարեգին Նժդեհի հրապարակից երթ կիրականացնի դեպի Հանրապետության հրապարակ: Նա նաեւ հայտարարեց, որ մայիսի 1-ին բոլոր մարզերից հավաքվում են Հանրապետության հրապարակում: Իսկ, թե ինչպես կանցկացնենք, կախված կլինի այդ առավոտ Հանրապետությունում ստեղծված քաղաքական իրավիճակից: Նա եզրափաակեց, հայտարարելով, որ պատրաստ է պատասխանատու ձեւով ստանձնել Հայաստանի վարչապետի պաշտոնը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր