00:00:00

Չպետք է կորցնել զգոնությունը. Փաշինյան

00:15, 30 ապրիլ 2018

«Վերջին երկու օրերին ՀՀ քաղաքացիներին, ձեզ հաջողվեց վերջնականորեն բեկել ներքաղաքական իրավիճակը Հայաստանում: Այն ինչ տեղի ունեցավ նախորդ օրը դեպի Գյումրի մեր ավտոերթի ընթացքում եւ երեկ դեպի Իջեւան, հետո դեպի Վանաձոր, Ապարան եւ ապա Երեւան ավտոերթի ընթացքում, ակնհայտ դարձրեց, որ Հայաստանում թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը անշրջելիորեն անշրջելի է»: Այս մասին, Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ ճանապարհներին հազարավոր մարդիկ էին հավաքվել տոնելու ՀՀ հաղթանակը: «Այս հաղթանակի արդյունքները անշրջելիորեն ճանաչվելու են: ԱԺ-ի երեք խմբակցություններ՝ ՀՅԴ-ն, ԵԼՔ եւ Ծառուկյան դաշինք խմբակցությունները հայտարարել են, որ մայիսի մեկին տեղի ունենալիք վարչապետի ընտրությանը քվեարկելու են վարչապետի թեկնածուի օգտին: ՀՀԿ-ն որոշել է ընդհանրապես վարչապետի թեկնածու չառաջադրել, ինչը նշանակում է, որ կա հավանականություն, որ ՀՀԿ-ի պատգամավորների մեծ մասը կքվեարկի ձեր կողմից նշանակված վարչապետի թեկնածուի օգտին»,- հայտարարեց Փաշինյանը, հավելելով, որ մայիսի մեկին ժողովրդի ընտրած թեկնածուն կլինի ՀՀ վարչապետ: Նա ասաց, որ ամեն դեպքում չպետք է կորցնել զգոնությունը, եւ շարժումը պետք է լինի շատ ավելի կարգապահ, քան մինչ այսօր էր: «Լարված քաղաքական պայքարը քայլ առ քայլ վեր է ածվում տոնակատարության եւ մեր բոլորիս պարտքն է, որ այդ տոնակատարությունը անգամ ամենափոքր տհաճ միջադեպով չպետք է խամրի: Սա լինելու  է նաեւ սիրո եւ համերաշխության հեղափոխություն»,- ասաց Փաշինյանը: Նա տեղեկացրեց, որ այսօր հանդիպում է ունեցել նաեւ ՌԴ պետդումայի պատգամավորների հետ, որոնց հետ ունեցել է արդյունավետ հանդիպում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր