00:00:00

Մենք քաղաքական վենդետա չենք անելու. Միրզոյան

00:01, 30 ապրիլ 2018

Մենք քաղաքական վենդետա չենք անելու, մենք գնալու ենք համերաշխության ճանապարհով։ Այդ մասին քիչ առաջ Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարեց  ԱԺ պատգամավոր Արարատ Միրզոյանը։ Նա ողջունեց խորհրդարանական բոլոր ուժերի պատրաստակամությունը՝ չառաջադրել այլ թեկնածուի կամ աջակցել Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը։ «Մենք քաղաքական վենդետա չենք անելու, մենք գնալու ենք համերաշխության ճանապարհով։ Մենք ապրում ենք նոր Հայաստանում եւ նոր էջ ենք բացելու»,- ասաց  Միրզոյանը։ Ըատ նրա՝ կան բազմաթիվ լավ մասնագետներ ստորին, միջին օղակներում, որոնք մնալու եւ ծառայել են Հայաստանին։ «Ավելին, շատ լավ մասնագետներ հեռացել են Հայաստանից, նրանք գալու են եւ ծառայելու են Հայաստանին»,- նշեց նա եւ հավելեց. «Մենք ապահովելու ենք այդ պրոցեսի քաղաքական առաջնորդությունը, մենք ցուցաբերելու ենք քաղաքական կամքը՝ կերտելու մեր երազանքների Հայաստանը»։ «Շարունակելու են խենթ լինել, շարունակելու ենք երազել, կառուցելու ենք մեր երազանքների Հայաստանը»,- եզրափակեց Միրզոյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր