00:00:00

ՀՀ քաղաքացին հաղթել է եւ այդ հաղթանակը հասցնելու է մինչեւ վերջ. Ավինյան

23:48, 29 ապրիլ 2018

ՀՀ քաղաքացին հաղթել է եւ այդ հաղթանակը հասցնելու է մինչեւ վերջ։ Այդ մասին Հանրապետության հրապարակում իր ելույթի ժամանակ հայտարարեց  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանը։ «Թող մեկ չմտածի, թե ՀՀ քաղաքացին արդեն բավարարվել է ու կորցրել զգոնությունը»,- նշեց նա։ Ըստ նրա՝  մայիսի 1-ին Երեւանում պետք է մեծ տոն լինի, բոլոր մարզերից քաղաքներից պիտի մարդիկ գան Երեւան՝ տոնելու վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրությունը։ ՔՊ վարչության անդամ Էդուարդ Աղաջանյանն էլ նշեց, թե սոցցանցերում ականատես են լինում մի աննախադեպ տեղեկատվական պատերազմի ականատեսն են դարձել հանրապետական ֆեյքերի կողմից։ «Ասում են՝ թողեք ես ընտրեմ։ Ես էլ ձեզ ասում եմ, հանգստացեք: Որեւէ մեկը ընտրության ձեր իրավունքի վրա բռնություն չի կատարելու։ Ընդհակառակը, սա այն պայքարն է, որի շնորհիվ վերջին 20 տարում բոլորը կարողանալու են արժանապատիվ ընտրություն կատարել»,- նշեց  Աղաջանյանը, հավելելով, որ տեղեկատվական պատերազմում շարժումը հաղթանակ է տարել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր