00:00:00

Ոստիկանության հայտարարությունը

21:17, 29 ապրիլ 2018

Ակցիայի մասնակիցների անվտանգության ապահովման հարցում քաղաքացիական հագուստով ոստիկաններ ներգրավված չեն։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ոստիկանությունը, որը ներկայացնում ենք ստորև. «Քիչ առաջ «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում մայրաքաղաքի առևտրի կենտրոններից մեկի մոտ կազմակերպված ակցիայի մասնակիցները հայտարարել են, թե իրենց են մոտենում քաղաքացիական հագուստով ոստիկաններ և «բացատրական աշխատանքներ տանում»: Ոստիկանությունը պաշտոնապես հայտարարում է, որ այս պահին ակցիայի մասնակիցների անվտանգությունն ապահովում են բացառապես համազգեստով ոստիկաններ, գործողության մեջ քաղաքացիական հագուստով ոստիկաններ ներգրավված չեն»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր