00:00:00

Հայաստանում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով

19:13, 29 ապրիլ 2018

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 29-ի ցերեկը, 30-ի գիշերը և օրվա առաջին կեսին, 4-ին՝ կեսօրից հետո, շրջանների զգալի մասում, 3-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Մայիսի 1-2-ը, 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, օդի ջերմաստիճանը մայիսի 1-3-ը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով: Երևան քաղաքում` ապրիլի 29-ի ցերեկը, 30-ի գիշերը և օրվա առաջին կեսին, 4-ին՝ կեսօրից հետո, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Մայիսի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր