00:00:00

Հորդոր Աշոտ Արսենյանին

19:05, 29 ապրիլ 2018

Մեծարգո՛ պարոն Աշոտ Արսենյան, Մենք` Վայոց Ձոր մարզի բնակիչներս, դիմում ենք Ձեզ՝ որպես մեր պատգամատարը ՀՀ ազգային ժողովում։ Մենք, փաստացի հանդիսանալով Ձեր գործատուն և պատվիրակողը, հայտնում ենք, որ Հանրապետության իշխանության իրական կրողը՝ ժողովուրդը, ոտքի է կանգնել այս օրերին՝ հստակ դիրքորոշում հայտնելով իշանությունների և իշխող Հայաստանի Հանրապետական Կուսակցության վարած քաղաքականության նկատմամբ, որի անդամ եք հանդիսանում նաև Դուք։ Ստեղծված իրավիճակում, երբ մենք՝ այն ընտրատարածքի քաղաքացիներս, որտեղից Դուք ընտրվել եք պատգամավոր, զրկված ենք ՀՀ վարչապետին անմիջական կամահայտնությամբ ընտրելու հնարավորությունից, հորդորում ենք Ձեզ, անկախ կուսակցական շահերից, լինել ժողովրդի կողքին և սատարել ժողովրդի կողմից առաջադրվող թեկնածուին.լինի դա Նիկոլ Փաշինյանը թե որևէ այլ անձ: Հրապարակավ և բացահայտ դիմելով Ձեզ՝ ակնկալում ենք, մինչ ապրիլի 30-ը ստանալ Ձեզանից գրավոր հրապարակային արձագանք՝ արդյո՞ք դուք սատարելու եք ժողովրդավական հեղափոխության արդյունքում ժողովրդի կողմից առաջադրվող թեկնածուին, թե՝ ոչ: Ձեր մանդատը ձևավորող տարածքի բնակչության համար կարևոր այս հարցադրմանը գրավոր ու հրապարակավ Ձեր դիրքորոշումը չհայտնելը , մենք կդիտարկենք, որպես արհամարանք ընտրողների նկատմամբ, և այն հիմք կարող է դառնալ որպեսզի մենք հրաժարվենք մեր կամքը ՀՀ Ազգային ժողովում ներկայացնելու Ձեր ծառայություններից։ Պահանջում ենք հրապարակավ և հասանելի հայտարարել Ձեր կարծիքը։ Վայոց Ձորի բնակիչներ /39-րդ ընտրատարածքի ընտրողներ/

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր