00:00:00

Մենք չենք խոչընդոտի եւ մայիսի 1-ին կունենանք վարչապետ. Բաղդասարյան

18:55, 29 ապրիլ 2018

Նիկոլ Փաշինյանին շատ հստակ ասվել է՝ եթե խորհրդարանում ներկայացված մյուս 3 քաղաքական ուժերը մեկ թեկնածուով հանդես գան, Հանրապետական խմբակցությունը չի խոչընդոտի, որ մայիսի 1-ին Հայաստանն ունենա վարչապետ: Այս մասին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց  ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով քիչ առաջ ԱԺ-ում Փաշինյանի հետ կայացած հանդիպմանը:   Դիտարկմանը, թե «Ծառուկյան» խմբակցությունը հայտարարել է, որ ժողովրդի թեկնածուի օգտին է քվեարկելու, ՀՅԴ-ն նույնպես նշել է, որ Փաշինյանի օգտին կքվեարկեն, արդյոք կարող ենք դրանից ենթադրել, որ մայիսի 1-ին ՀՀԿ-ն Փաշինյանին կողմ կքվեարկի, Վահրամ Բաղդասարյանն արձագանքեց. «Կարող եք ենթադրել, որ մենք չենք խոչընդոտի եւ մայիսի 1-ին կունենանք վարչապետ»: Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ ՀՀԿ-ը կհստակեցնի իր որոշումը՝ ծանոթանալով բոլոր խմբակցությունների դիրքորոշումների հետ:
 Հարցին, թե արդյոք միասնաբար են քվեարկելու, նա ասաց, որ իրենք միասին պետք է որոշում կայացնեն, քանի որ դա առանձին որոշման հարց չէ:  «Միանձնյա որոշում չի կայացվելու»,- ասաց Բաղդասարյանը:
Հիշեցնենք, որ վարչապետի ընտրության հարցը ԱԺ-ն քննարկելու է մայիսի 1-ի հատուկ նիստում: ՀՀԿ խմբակցությունն արդեն հայտարարել է, որ վարչապետի թեկնածու չի առաջադրելու: «Ելք»-ը հայտարարել է, որ մտադիր է առաջադրել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: ՀՅԴ-ն առաջարկել է բոլոր խմբակցություններին վարչապետի միասնական թեկնածու առաջադրել, իսկ «Ծառուկյան» դաշինքը որոշել է սատարել «ժողովրդի թեկնածուին»: Նշենք, որ ԱԺ-ում ՀՀԿ-ն ունի 58 մանդատ, «Ծառուկյան» դաշինքը՝ 31, «Ելք»-ը՝ 9, ՀՅԴ-ն 7 մանդատ: Վարչապետի ընտրության համար անհրաժեշտ է 53 ձայն: Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր