00:00:00

Փաշինյանը՝ կադրային փոփոխություններ իրականացնելու մասին

17:56, 29 ապրիլ 2018

Հիմա իրավիճակ է փոխվել, որովհետև ես պատրաստվում եմ որպես վարչապետի թեկնածու հանդիպել խմբակցությունների հետ, այդ թվում նաև ՀՀԿ-ի, և աշխատանքային ռեժիմով քննարկումներ կլինեն: Այս մասին,  այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց  ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀԿ-ի հետ բանակցությունների ձևաչափին: Ինչ վերաբերում է Կառավարության կազմին և հարցին՝ արդյոք կադրային փոփոխություններ լինելո՞ւ են, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Իհարկե, իմ պատկերացումներն ունեմ, բայց այս պահին որևէ բան չեմ ասի, որպեսզի հանգիստ, աշխատանքային պայմաններում, առանց կաշկանդվածության բոլոր հարցերը քննարկենք»: Փաշինյանը, խոսելով ԱԺ մեծամասնության՝ ՀՀԿ-ի քվեարկության մասին, հույս հայտնեց, որ բոլոր խմբակցությունները միասնական դիրքորոշում կունենան միասնական թեկնածուի շուրջ:
 Դիտարկմանը, որ ՀՀԿ-ն կարող է անգամ Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելու դեպքում չհաստատել Կառավարության ծրագիրը, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Մենք դեմ չենք, պարզապես հիմա քաղաքական դաշտում նաև ընդդիմադիր գործընկերների կողմից հնչում են տեսակետներ, որ, եթե մենք խոսում ենք ազատ, արդար ընտրությունների մասին, ուրեմն պետք է ապահովենք հավասար պայմաններ բոլորի համար: Եթե մենք զգում ենք, որ այսօր ընտրությունների պատրաստ ենք, գուցե այլ քաղաքական ուժեր պատրաստ չեն զգում: Այս՝ ժամկետների հարցում կոմպրոմիս ու համաձայնություն հնարավոր է, բայց դրանք պետք է լինեն տրամաբանական»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր