00:00:00

ՀՀԿ-ը չի կաշկանդելու Արմեն Սարգսյանին

18:16, 01 մարտ 2018

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր նախագահի թեկնածուի քննարկման ժամանակ ասաց, որ սա պատմական նիստ է. առաջին անգամ նոր սահմանադրական կարգով նախագահ է ընտրվելու: Նախագահի միակ թեկնածուն է Միացյալ թագավորությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն է: Շարմազանովը հիշեցրեց, որ նա առաջադրվել է ՀՀԿ-ի կողմից: Ըստ ԱԺ փոխնախագահի՝ ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Արմեն Սարգսյանի ելույթը դիտելիս՝ պարզ երևում են այն մեսիջները, որ տրված են: «Ազգային միասնության գաղափարն էր և ցեղասպանությունից հետո վերածնվելու և այն հարգելու գաղափարն էր: Ձեր այսօրվա ելույթից հետո համոզվեցի, որ նախագահ Սարգսյանն իր քաղաքական որոշումներում և առաջարկություններում միշտ հիմնավոր է, և ձեր թեկնածությունը դրա առհավատչյան է»,-ասաց նա: Վերջինս նկատեց, որ Արմեն Սարգսյանը կաշկանդված չի լինելու, որ նա առաջադրված է ՀՀԿ-ի կողմից: «Յուրաքանչյուրի, այդ թվում Արմեն Սարգսյանի համար, կարծում եմ, պատիվ է լինել ՀՀԿ թեկնածու»,-նկատեց նա՝ հիշեցնելով, թե որքան ՀՀԿ-ականներ են պայքարել անկախ պետականության համար: «Այնպես որ, «Հանրապետական» կուսակցության թեկնածու լինելը առավելություն է»,-հավելեց Շարմազանովը:    

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր