00:00:00

Շիրակի մարզի գերեւարվածների հարազատները գիշերելու են կառավարության շենքի մոտ․ Առավոտ

23:38, 01 ապրիլ 2021

2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ընդունումից հետո Հին Թաղեր-Խծաբերդ հատվածում գերեւարված 62 շիրակցիների հարազատներն այս պահին կառավարության շենքի մոտ են հավաքվել: Նրանք տեսակցություն են պահանջում Նիկոլ Փաշինյանի հետ: Կառավարության աշխատակազմից, սակայն ցուցարարներին փոխանցել են, որ՝ «Նիկոլ Փաշինյանը մինչեւ ապրիլի 9-ը «մեկուսացած» է՝ բազմաթիվ հանդիպումների պատճառով» եւ գերեւարվածների ծնողներին ընդունել չի կարող: Ցուցարարների պահանջը մեկն է՝ որոշակի տեղեկություններ ստանալ իրենց հարազատների ճակատագրի մասին: Գերեւարվածների հարազատները Aravot.am-ի հետ զրույցում ասացին, որ պատրաստվում են գիշերն անցկացնել կառավարության շենքի մոտ։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր