00:00:00

Ավետարանոցի տարածքից ևս մեկ աճյուն է հայտնաբերվել, ըստ հավանականության՝ քաղաքացիական անձ է

19:15, 01 ապրիլ 2021

Որոնողական աշխատանքների արդյունքում այսօր Արցախի փրկարարները Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ասկերանի վերին ենթաշրջանի Ավետարանոց համայնքի տարածքից հայտնաբերել են ևս մեկ, նախնական տվյալներով` քաղաքացիական անձի աճյուն։ Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԻՊԾ-ն: Վերջինիս ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։ Զինադադարից հետո հայտնաբերված կամ հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թօվը 1527 է, որից 27-ը` ենթադրաբար քաղաքացիական անձինք են։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր