00:00:00

Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել. քննարկվել է ԼՂ հարցը

14:41, 01 ապրիլ 2021

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Քննարկվել է ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը: Կողմերը գոհունակությամբ ընդգծել են, որ իրավիճակն ընդհանուր առմամբ կայուն է, իսկ հրադադարի ռեժիմն անշեղորեն պահպանվում է: Հաշվի առնելով ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի՝ Բաքվում ունեցած բանակցությունները՝ քննարկվել է Հարավային Կովկասում տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցության հաստատման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը: Այդ աշխատանքները տարվում են ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի հայտարարությունների համաձայն: Այս ամենի համատեքստում դրական գնահատական է տրվել երեք երկրների փոխվարչապետների համանախագահության ներքո տեղի ունեցող գործընթացին: Քննարկվել են երկկողմ օրակարգի մի շարք արդիական հարցեր, այդ թվում՝ կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարի հարցում համագործակցությունը: Վերահաստատվել է փոխադարձ պատրաստակամությունը ռուս-ադրբեջանական ռազմավարական դաշնակցության հետագա ամրապնդման, փոխշահավետ նախագծերի առաջխաղացման հարցում: Հետագա շփումների պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր