00:00:00

Ժողովրդի թեկնածուն Սասունը, Արարատը, թե Նիկոլը կլինի, մենք նրան ենք ընտրելու. Գ. Ծառուկյան

01:01, 29 ապրիլ 2018

««Ծառուկյան» դաշինքը վարչապետի թեկնածու չի առաջադրելու, այլ սատարելու է Նիկոլ Փաշինյանին որպես ՀՀ վարչապետի թեկնածու: Շարժմանը շատ դրական եմ վերաբերվում, սա ոչ թե մեկ-երկու տարվա հարց էր, այլ ժողովրդի մեջ կուտակված հարց էր և ՀՀԿ-ի ոչ ճիշտ պահվածքն էր ժողովրդի հանդեպ»,- «Կենտրոն» ՀԸ եթերում հայտարարեց «Ծառուկյան» դաշինքի խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Ծառուկյանը նշեց, որ իրենց դիրքորոշումն այլ կերպ չէր կարող լինել, քանի որ հաղթանակը ժողովրդինն է: «Ալլ կերպ չի կարող լինել որևէ մեկը բարոյական իրավունք չունի հաղթանակն իր վրա վերցնելու: Իմ ամբողջ թիմն իր ձայնը տալու է ժողովրդի թեկնածուին: Ժողովրդի թեկնածուն Սասունը, Արարատը, թե Նիկոլը կլինի, մենք նրան ենք ընտրելու: Մենք թեկնածու չենք առաջադրի»,-ասաց  նա:   https://www.youtube.com/watch?v=HYhTQ4s7WCU&feature=youtu.be&app=desktop

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր